Լրահոս
Օրվա լրահոսը

Քույր եւ եղբայր

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Մայրաքաղաքի «Հրազդան» մարզաթատերական համալիրի մարզադահլիճում ավարտվեց բադմինթոնի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 51 մարզիկ (26 տղամարդ եւ 25 կին)՝ Երեւանից, Իջեւանից եւ Ստեփանակերտից:

Տղամարդկանց եւ կանանց մենախաղերում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին քույր եւ եղբայր Գուրգեն ու Լիլիթ Պողոսյանները, իսկ զուգախաղերում հաղթող դարձան տղաների՝ Հրաչյա Մնացականյան-Սարգիս Իսահակյան եւ աղջիկների՝ Վեներա Բդոյան-Սոնա Ղուկասյան երկյակները: Նրանք բոլորն էլ ներկայացնում են Երեւանի թենիսի եւ բադմինթոնի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը: Խաղարկված մեդալներից անմասն չմնացին նաեւ արցախցիները: Կարեն Պետրոսյան-Հարություն Հարությունյան զույգը տուն վերադարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալը նվաճած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել