Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգնածությունը վերջին պահի՞ն վրա եկավ

Հոկտեմբեր 29,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 17-ին նշանակված ֆուտբոլի Հայաստանի եւ Եմենի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը չի կայանա: Եվ, ըստ ամենայնի, խաղից հրաժարվող կողմը Հայաստանն է: Պարզաբանելով ստեղծված իրավիճակը՝ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության աշխատակցին ասել է. «Այս հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո: Բացի այդ, մի շարք ֆուտբոլիստներ վնասվածք ունեն: Թիմին չեն կարողանա միանալ նաեւ Ռոման Բերեզովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը: Ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարեւորագույն հանդիպմանը»:

Փետրվա՞րն է ավելի հարմար ամիս ընկերական հանդիպում անցկացնելու համար: Թող այդպես լինի: Միայն թե, հանկարծ, այնպես չլինի, որ այդ ժամանակ էլ ազատ եւ մեզ հետ խաղալ ցանկացող մրցակից չգտնվի:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հիշեցնում է, որ Եվրոպայի առաջնության Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղը տեղի է ունենալու 2011 թվականի մարտի 26-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել