Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջեցին հավասար արդյունքով

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի արագ շախմատի պայքարը, որում մասնակիցներին պայքարի համար տրված էր 15 րոպե, գումարած 5 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար: Այստեղ Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը: Խաղացված ինը տուրում միանգամից վեց շախմատիստ ցույց տվեցին միեւնույն արդյունքը՝ 7,0 միավոր: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց նովոսիբիրսկցի Սերգեյ Յուդինին: Նույն մրցաշարի անցած տարվա հաղթող Զավեն Անդրիասյանը հարկադրված եղավ բավարարվել երկրորդ տեղով, իսկ Հրանտ Մելքումյանը գրավեց վեցերորդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031