Առաջիկայում 15 ուսանող հնարավորություն կստանա մագիստրոսական կրթություն ստանալ Իտալիայում, 13 վերականգնող մասնագետներ էլ կմեկնեն վերապատրաստվելու: ՀՀ կառավարությունը նախատեսել է նաեւ գործնական դասընթացներ հուշարձանների վերականգնման մասնագիտացված կառույցների 11 տնօրենների համար: Երեկ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջեւ «Աջակցություն հայկական հաստատություններին, տեղական մշակութային ժառանգության պահպանության եւ ամրակայման համար համագործակցության համաձայնագիր կնքելու» առաջարկությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախատեսել են վերականգնողական կենտրոններ ստեղծել նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում, Պատմության եւ Էրեբունի արգելոց-թանգարաններում: