Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԶՈՐՔԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ

Հոկտեմբեր 29,2010 00:00

BBC-ի փոխանցմամբ, նախօրեին հրապարակված աուդիոուղերձում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենը հայտարարել է, որ Նիգերում հինգ ֆրանսիացիների առեւանգումը պատասխան է Ֆրանսիայի կողմից մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականությանը:

Ուղերձը, որը ենթադրաբար ձայնագրել է աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, հեռարձակվել է «Ալ Ջազիրա» հեռուստակայանի եթերում: Ֆրանսիայի իշխանությունների քայլերը, ինչպիսիք են փարաջայի կրելն արգելելը, բին Լադենը որակել է որպես «գաղութային ճնշում եւ բռնություն»: Ուղերձում հնչող ձայնը նաեւ ասում է, որ հենց իր սեփական անվտանգության շահերից ելնելով՝ Ֆրանսիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Աֆղանստանից:

Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող մահմեդական ծայրահեղական խմբավորումներից մեկը դեռ սեպտեմբերի կեսերին, Նիգերի ուրանի հանքավայրում առեւանգել էր Ֆրանսիայի թվով հինգ հպատակների եւ երկու այլ երկրների քաղաքացիների, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, պահվում են Նիգերի հարեւան Մալիի հյուսիս-արեւմտյան շրջաններից մեկում: Նիգերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս «Ֆրանսպրեսի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ պատանդները դեռ ողջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել