Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Հոկտեմբեր 29,2010 00:00

Վրաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է Աբխազիա վերադառնալ ցանկացողների հիմնադրամ: Վերջինի նպատակը աբխազների հետ վստահության ու հաշտության վերականգնումն է՝ ժողովրդական դիվանագիտության եւ այդ գործընթացում Աբխազիայից փախստականների ներգրավման միջոցով: Newsru-ի տեղեկություններով, հիմնադրամը համագործակցելու է Վրաստանի փախստականների հարցով նախարարության հետ՝ համատեղ իրականացնելով տնտեսական տարատեսակ նախագծեր: Հիմնադրամին կից ձեւավորվել է նաեւ վրաց ավագանիների խորհուրդ, որում ընդգրկվելու են հասարակական հայտնի գործիչներ: Հիմնադրամի նախագահ է ընտրվել ծնունդով աբխազցի Օլեգ Ջոլիան: «ԽՈՉՍՈջրՍՌռ ցջպս»-ը հիշեցնում է, որ Վրաստանում այս պահի դրությամբ 293 հազար ներքին տեղահանվածներ կան, որոնք ստիպված են եղել լքել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում իրենց տները, այդ տարածքների՝ Վրաստանից անջատվելու եւ ռազմական հակամարտությունների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել