Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանի տնտեսության վերականգնմանն ուղղված ֆինանսական միջոցների նախնական աուդիտը ցույց է տվել, որ հատկացված գումարները աննպատակ եւ ոչ համակարգված կերպով են ծախսվել: BBC-ի մատուցմամբ, Աֆղանստանում ամերիկյան ներկայության բաղկացուցիչ մասը կազմող բյուջեի աուդիտ իրականացնելու նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի հաշվետվության մեջ ֆինանսական միջոցների ծախսման տրամաբանությունը որակվել է որպես «խճճված լաբիրինթոս»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն միայն 2007-2009թթ. Աֆղանստանում իրականացվող տարբեր նախագծերի, այդ թվում՝ ոստիկանների ուսուցման, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ նոր բնակավայրերի շինարարության վրա ծախսել է շուրջ 18 մլրդ դոլար: