Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիայում մոհամեդներն ավելի շատ են, քան՝ ջեքերն ու օլիվերները

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիայում նորածին տղաների ամենատարածված անունը, պարզվում է, Մոհամմեդն է: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, այդ անունը դեռ անցյալ տարի ամենատարածվածների ցանկում ընդամենը երրորդ տեղում էր, իսկ այս տարի այն առաջ է անցել նույնիսկ Ջեք անունից, որը նախորդ 14 տարիներին այդ ցանկում անվիճելի առաջատարն էր: Պարզվում է, բրիտանացիներն իրենց նորածին տղաներին ամենաշատը նախընտրում են անվանել Մոհամեդ, հետո նոր միայն Օլիվեր ու Ջեք: Տարածված անունների վարկանիշային աղյուսակը կազմել է Մեծ Բրիտանիայի ռազմավարական բյուրոն: Մոհամեդ անունով Մեծ Բրիտանիայում միայն 2009թ.-ին ծնվել է 7549 տղա:

Բայց տարօրինակություններ բոլոր երկրներում էլ կան: Օրինակ, Newsru-ի փոխանցմամբ, Պետերբուրգում ծնվել է Մահմուդահմադինեջադ (նկարում): Այդ անունով ծնողներն իրենց նորածին տղային անվանել են ի պատիվ Իրանի նախագահի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել