Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքային բյուջեից 11 միլիոն դրամ՝ ասֆալտապատման համար

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Առաջին անգամ համայնքի միջոցներով Նոյեմբերյանում ասֆալտապատում է կատարվում՝ սահմանամերձ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում 500 քմ մակերեսով ճանապարհի մի հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Տերյան փողոցի սկզբնամասում արդեն փոսային նորոգումներ են իրականացվել՝ 260 քմ մակերեսով: Այս աշխատանքների համար համայնքային բյուջեից ծախսվել է 7 միլիոն դրամ: Իսկ մոտ մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 3-րդ շենքի բակը, որի համար քաղաքի բյուջեից ծախսվեց 4 միլիոն դրամ: Ասֆալտապատողը Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ընկերությունն է: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը վստահ է, որ նորակառույց ճանապարհն առնվազն 10 տարի կդիմանա: Նա ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը թանկ հաճույք համարելով հանդերձ, այն գերադասում է խճապատումից, քանզի աշնանային անձրեւները քշում-տանում են խիճը: Քաղաքապետը վստահեցրեց, որ եկող տարի համայնքի բյուջեով ասֆալտապատումը կշարունակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել