Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ «ԱՐԱՐԱՏ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ Է

Հոկտեմբեր 29,2010 00:00

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Սերգեյ Բալայանցը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի դեմ: Ս. Բալայանցն 2004թ.-ից աշխատել է ակումբի համանուն կայքի ձեւավորող: 2008թ. դեկտեմբերի 12-ի հրամանով ֆուտբոլային ակումբն ազատել է նրան աշխատանքից եւ ակումբի ձեւավորողը հայտնվել է հարկադիր պարապուրդում: Ս. Բալայանցի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Օլգա Սաֆարյանը:

Դատարան ուղղված իր առարկություններում փաստաբանը արձանագրում է, որ իր վստահորդ Բալայանցի ազատման հրամանը իր մեջ չի պարունակում որեւէ իրավական հիմք: Ուշադրության արժանի է այն, որ Ս. Բալայանցին ազատել են աշխատանքից 2008թ. դեկտեմբերի 15-ին՝ 2009թ. հունվարին աշխատանքի չներկայանալու համար…

Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել