Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 29,2010 00:00

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին: Հիշեցնենք, որ նա դիմում էր գրել իր ազատման մասին, եւ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 15-ին բավարարել էր այն: ՀՀ նախագահի հոկտեմբերի 21-ի հրամանագրով դադարեցվել է լիազորությունը, հիմք ընդունելով ԱԽ եզրակացությունը: Ըստ դատավորների պաշտոնական կայքէջի, այս տարվա 10 ամիսների ընթացքում դադարեցվել են 5 դատավորի լիազորությունները: Նրանցից 3-ը գնացել է թոշակի, 2-ն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել