Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ մաթեմատիկա

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"Ինչպես գիտենք, մատաղ սերունդն ավելի ինքնուրույն է, կարեւորում է փողը եւ հատուկ սեր ունի դրա նկատմամբ: Ապացույցը՝ 3-ամյա Պողոսիկի արարքն է: Նա իր սիրած խաղալիքը գնելու համար մայրիկի դրամապանակից վերցրել է 10000 դրամանոց եւ, քանի որ խաղալիքն արժեր 5000 դրամ՝ 10000-ի կեսը, երկու հավասար մասի է բաժանել այն:

Երեխայի մորը Կենտրոնական բանկում հայտնել են, որ կփոխեին 10000-անոցը, եթե առկա լիներ դրամի գոնե 60%-ը: Այ, եթե փոքրիկը դրամապանակում գտներ 20000-անոց եւ վերցներ դրա 1/4-ը (դարձյալ 5000 դրամ), ընտանիքը ֆինանսական կորուստ չէր ունենա:

Այնպես որ, խորհուրդ ենք տալիս հետեւել երեխաներին, որպեսզի նրանք խաղալիք գնելիս «վերցնեն» դրամի մինչեւ 40%-ը եւ ոչ ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել