Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ՆՈՐՈԳԵՆ

Հոկտեմբեր 29,2010 00:00

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ այդ երկրի Oil and Gas Contraction Trust ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում սարքավորումներ ու խողովակներ տրամադրելու ու վերանորոգման աշխատանքներ իրականացնելու միջազգային մրցույթում, որը հայտարարվել էր վրացական Millennium Challenge Georgia հիմնադրամի կողմից: Բանն այն է, որ այդ գազատարով գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան: Ադրբեջանական ընկերությունը, համաձայն մրցույթի պայմանների, պետք է 4 ամսում մինչեւ $6 մլն-ի ներդրում անի՝ հիմնականում խողովակների ու սարքավորումների տեսքով: «Հյուսիս-հարավ» գազատարը վերանորոգվելու է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Վրաստանին տրված դրամաշնորհի հաշվին, որը կազմում է գրեթե $100 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել