Գործադիրի երեկվա որոշմամբ, 8 միլիարդ դրամով ավելացվեց 2010 թ. ՀՀ պետբյուջեի ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նիստի ժամանակ ասաց, որ դրանով վերադարձվելու են տնտեսվարողների գերավճարները. «Այս տարի ունենք արտահանման 43% աճ, ինչն էլ առաջացրել է գերավճարների վերադարձման խնդիր»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ գերավճարների վերադարձման համար բյուջեով ծրագրված էր 18 միլիարդ դրամ. «Արտահանման ծավալների աճով պայմանավորված՝ այդ 18 միլիարդ դրամի մեջ չենք տեղավորվում: Այս պահի դրությամբ կանխատեսումները կազմում են 26 միլիարդ դրամի չափով: Դրա համար ծախսային հոդվածով 8 միլիարդ դրամ հատկացնում ենք ԱԱՀ-ի գերավճարների վերադարձմանը»: