Ինչպես երեկ տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որին Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մի ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին ահազանգելու համար 2009-ին մեղադրանք առաջադրվեց զրպարտության, իսկ հետո՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության համար, երկուշաբթի՝ նոյեմբերի
1-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, լսվելու է նրա հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության. «Ալիկ Սարգսյանը խախտել է իմ անմեղության կանխավարկածը»: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետը 2009-ի օգոստոսին ասուլիսում հաստատված էր համարել Մարիամ Սուխուդյանի մեղավորությունը:
Մինչդեռ վերջինիս բոլոր հայտարարությունները հաստատվեցին, եւ դատավճիռ կայացվեց մանկապիղծ ուսուցչի նկատմամբ: Մարիամ Սուխուդյանն այժմ պահանջում է փոխհատուցել իր ստացած բարոյական վնասը: