Անհավասար ատամնաշարը կամ ատամների պրոթեզները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: Բերանում գտնվող սուր ծայրերը եւ կոշտ հարթությունների դուրս ցցված մասերը կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, իսկ նմանօրինակ մշտական մեխանիկական ազդեցությունը կհանգեցնի նրան, որ խոցերը վերափոխվեն ուռուցքի: Այս մասին նախազգուշացնում է Բժշկական գիտությունների հնդկական ինստիտուտի պրոֆեսոր Լալիտ Կումարը: Մասնագետի կարծիքով, քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է, երբ մարդ ալկոհոլ է օգտագործում կամ ծխում է: Հարկ է նշել, որ Հնդկաստանում «քաղցկեղ» ախտորոշումը տրվում է տարեկան մեկ միլիոն մարդու:
Կումարը մատնանշում է, որ ատամների հետ կապված խնդիրները պետք չէ անտեսել: