Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկճախտի մասին պատկերացումները գլխիվայր փոխվել են

Հոկտեմբեր 28,2010 00:00

Կալիֆոռնիայի համալսարանի եւ Սան Դիեգոյի բժշկական դպրոցի հետազոտողները հայտարարում են, որ խրոնիկ ընկճախտի ակունքները գտնվում են այն մեխանիզմներում, որոնք մեր օրգանիզմն օգտագործում է ֆիզիկական վնասվածքների, ցավի դեմ պայքարելու եւ հյուսվածքները վերականգնելու համար: Հոգեբանության պրոֆեսոր Անտինա Մարկոն եւ հետազոտող Կարեն Վեյգեր-Սմիթը հավաքել են տարբեր կլինիկական, կենսաբանական եւ վարքագծային հետազոտությունների արդյունքում ստացված վկայություններ, որպեսզի ստեղծեն նոր թեորեմ, որն ամբողջապես կփոխի ընկճախտի մասին սովորական ընկալումը: Համաձայն նոր մոտեցման` լուրջ սթրեսը եւ անհաջողությունները, աշխատանքը կորցնելու վախը կամ ընտանիքի անդամներից մեկի մահը հարուցում են նեյրոկենսաբանական գործընթացներ, որոնք փոխում են ուղեղը ֆիզիկական մակարդակով: Նեյրոնները փոխում են իրենց ձեւը եւ կապերը: Որոշ նեյրոններ մահանում են, իսկ մյուսները մեծանում են ուղեղի վերակազմավորման հետ մեկտեղ: Նեյրոնային վերամոդելավորումը ներառում է իր մեջ բազային մեխանիզմներ, որոնք մասնակցում են վերքերի բուժմանը: Իսկ դա նշանակում է, որ նման գործընթացը կարող է լինել հիվանդագին եւ երբեմն դեմոբիլիզացվել, անգամ եթե ամեն ինչ լավ է: Իրական խնդիրները սկսում են, երբ այս վերակառուցման գործընթացները դուրս են գալիս անհրաժեշտ ադապտացիոն մեխանիզմներից` գործելով ավելի երկար ժամանակ: Այդ ժամանակ ընկճախտը դառնում է պաթոլոգիա: Եթե ֆիզիկական եւ հոգեբանական ցավն իրենց հիմքում ունեն նույն կենսաբանական մեխանիզմները, ապա ցավազրկողները կարող են դառնալ արդյունավետ՝ ընկճախտի նախանշանները բուժելու գործում: Եթե ապացուցվի, որ ընկճախտը նեյրոբորբոքային իրադրություն է, ապա այն դեղամիջոցները, որոնք բուժում են բորբոքումը, պետք է հակադեպրեսանտների ազդեցություն ունենան: Դեռեւս գիտնականները բավարարվում են տեսությամբ, սակայն նրանք հույս ունեն շուտով անցնել կլինիկական հետազոտությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031