Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՈՒՄ

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Եվ նրանցից որոշները այլասերված սեքս են սիրում

Կենդանական աշխարհում զուգավորումը, այսպես ասած՝ սեքսը, շատ հաճախ այնպիսի տարօրինակ «խաղերով» է ընթանում, որ մեզանից շատերը գուցե դա համարեն անոմալիա: Բայց դե՜, բնության գործերն անքննելի են: Ուսումնասիրելով որոշ կենդանիների, միջատների զուգավորման գործընթացը, հասկացանք, որ թեեւ շատ փոքր, բայցեւայնպես, որոշ նմանություններ կան նաեւ մարդկանց սեքսուալ նախասիրությունների հետ:
Սեքսուալ առումով միջատներից ամենաակտիվը զատիկներն են: Նրանց նույնիսկ կարելի է անվանել սեքս-մեքենաներ: Այս միջատները սեքսով են զբաղվում օրական 9 ժամ: Ի տարբերություն այլ միջատների, զատիկները 1-2 ընդհանրություն ունեն մեզ հետ: Մասնագետները պարզել են, որ զատիկներն էլ են օրգազմ ունենում: Ընդ որում, այն տեւում է 1,5 ժամ: Նույնիսկ նրանց կարելի է նախանձել. զատիկները կարող են օրգազմ ունենալ 3 անգամ, յուրաքանչյուր սեքսի ժամանակ: Մեկ այլ ընդհանրություն էլ կա մեր «բարեկամ» զատիկների հետ, որին նախանձել չարժե: Կենսաբանները փաստել են, որ զատիկներն էլ կարող են վեներական հիվանդություններով վարակվել: Մյուս ընդհանրությունը այլասերված սեքսն է: Ինչպես որոշ մարդիկ, այնպես էլ որոշ զատիկներ այլասերված սեքսի սիրահար են:
Ալպյան արու մորեխներն ընդունակ են էգերին բեղմնավորել 18 վայրկյանը մեկ: Այս մորեխները իրենց սեքս-զոհին բռնում են սուր «չանչերով» եւ բաց չեն թողնում, մինչեւ սեքսից «հավեսը չեն հանում»:
Սարդերի տեսակներ կան, որոնց էգերը սիրում են սեքսից հետո կշտանալ իրենց զուգընկերոջով: Այս սարդերը կոչվում են դայակներ: Սրանց արուները բավականին հնարամիտ միջոց են գտել, թե ինչպես զուգավորումից հետո չդառնան իրենց զուգընկերուհու դելիկատեսը: Որպեսզի իրենցից չափսերով բավականին մեծ եւ ագրեսիվ էգերի ստամոքսի բաժինը չդառնան, արուները՝ նախքան սեքսը, սատկած ճանճի կամ մորեխի տեսքով «սիրո ընծա» են մատուցում: Հետո արուն ձեւանում է սատկած, եւ մինչ էգը կհամտեսի «սիրո ընծան», արուն աննկատ մոտենում է էգին եւ սկսում սեռական ակտը: Սեքսի այս յուրահատուկ ձեւին տիրապետում են սարդերի միայն այս տեսակները:
Իհարկե, տղամարդիկ կանանց ստամոքսի զոհը չեն դառնում եւ դժվար թե, ասենք, ընթրելու պահին տղամարդը գաղտագողի տիրանա զուգընկերուհուն: Բայց որ մինչ սեքսը կանայք էլ, սարդերի պես, սիրում են «սիրո ընծա» ստանալ, դա փաստ է:
Աֆրիկյան արու բզեզների առնանդամը թեեւ չափազանց բարակ է, բայց այն բավականին երկար է, ինչը լիովին գոհացնում է էգերին: Արուների առնանդամն իրենց մարմնի 2/3 մասն է կազմում: Որպեսզի պարզ լինի պատկերը, պատկերացրեք, եթե նորմալ տղամարդու առնանդամը լիներ 120 սմ:
Բնությունը շռայլ է եղել արու ականջմտնուկների հանդեպ: Սրանք 2 առնանդամ ունեն, բավական չէ 2-ն է, դեռ մի բան էլ իրենց մարմնի չափսերն է գերազանցում: Բայց դա ամենեւին էլ չի դժվարացնում այս միջատների տեղաշարժումը, պարզապես նրանք պետք է շա՜տ զգույշ լինեն, քանի որ նրանց առնանդամը բավականին փխրուն է եւ որեւէ կոշտ բանի դիպչելիս՝ կոտրվում է: Ահա թե ինչու է բնությունը նրանց ստեղծել «զապաս» առնանդամով:
Միջատներից ամենադաժանը կարելի է համարել էգ աղոթարարին (ոՏչՈՎՏսՍՈ): Խեղճ արուները ընդամենը մեկ սեքսի համար իրենց կյանքով են վճարում: Էգերն արուներին ուտում են դեռ զուգավորումը չավարտած՝ զոհ դարձած արուներից թողնում են միայն առնանդամը: 
Ութոտնուկների տեսակներ կան, որոնց արուներն իրենց առնանդամը սեքսից հետո թողնում են էգի մարմնում:
Որդանման լորձնէակները կամ, ինչպես կենսաբաններ են ասում՝ լորձնամալյուսկները, շատ տարօրինակ ձեւով են բազմանում: Այս միջատները հերմաֆրոդիտներ են, այսինքն՝ երկսեռ: Երբ զուգավորման համար այս միջատները հանդիպում են՝ յուրաքանչյուրը փորձում է պոկել մյուսի առնանդամը: Որ մեկին դա հաջողվում է, նա էլ համարվում է արուն կամ ապագա պտղի հայրը:
Օվկիանոսներում բնակվող ձկների տեսակներ կան, որոնց արուները զուգավորման ժամանակ էգերի արյունն են խմում՝ բառի բուն իմաստով: Նրանք այդ արյան փոխարեն իրենց սերմնահեղուկն են փոխանցում էգերին: Բայց այս ձկների մոտ կարծես հավերժ սիրո լեգենդն իրականում գոյություն ունի: Զուգավորումից ու արյուն-սերմ փոխանակումից հետո, զույգերը ֆիզիկապես մերձենում են, եւ այդպես իրար կպած ապրում մինչեւ «մահ-գերեզման»: Գիտնականները հայտնաբերել են մի քանի էգերի, որոնց կպած է եղել միանգամից 6 արու:
Ճագարներին ընդունված է է համարել սանձարձակ սեքսի սիրահարներ: Գուցե դրանում կա ճշմարտություն, քանի որ էգ ճագարները կարող են տարին 6 անգամ սերունդ տալ: Շատ գիտնականներ այն կարծիքի են, որ եթե ճագարներին ազատություն տանք, 90 տարի հետո Երկիր մոլորակի յուրաքանչյուր 1 քառակուսու վրա մեկ ճագար կապրի: Այս առումով ճագարների հետ կարող են մրցել առնետների ընտանիքին դասվող լեմմինգները: Այս կրծողները կարող են հղիանալ ծննդաբերությունից 2 շաբաթ հետո: Հղիությունն էլ ընդամենը 2 շաբաթ է տեւում: Մասնագետներն արձանագրել են մեկ դեպք, երբ այս կենդանիներից մի էգ 167 օրվա ընթացքում 8 անգամ ծննդաբերել է:
Գորշուկների (ոՈՐրցՍ) զուգավորումը տեւում է միջինը 90 րոպե: Էգ գորշուկները, բազմաթիվ կանանց պես, գերադասում են սեքսով զբաղվել մթության մեջ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ նորալուսնի ժամանակ, երբ գիշերներն ավելի մութ է, էգ գորշուկներն իրենց շատ ավելի մեղմ եւ պատրաստակամ են պահում արուների սեքսուալ «ոտնձգությունների» հանդեպ, քան լիալուսնի օրերին, երբ գիշերները լուսավոր են լինում:
Ավստրալիական ամենահայտնի պարկավոր գիշատիչներից մեկի՝ տոսմանական դեւերի զուգավորումը շատ երկար եւ չափազանց դաժան սիրային խաղերով է ընթանում: Այդ դաժան սիրախաղերի ընթացքում զույգերը մի լավ իրար ճանկռտում ու վնասում են, ընդհուպ մինչեւ արնահոսելն ու նույնիսկ սատկելը: Լինում են դեպքեր, երբ չեն էլ հասցնում վայելել սեքսի հաճույքները, այդ սադոմազոխիստական սիրախաղերից ստացած վերքերից պարզապես սատկում են: Որոշ գիտնականներ կարծում են, որ նման սեքսի դրսեւորումների հետեւանքով նրանց սպառնում է ոչնչացումը երկրի երեսից: Ավստրալիական մեկ այլ հայտնի կենդանի՝ կենգուրուն, ի վիճակի է սեքս անել օրը 5 անգամ:
Սամույրներն (րՏոՏսՖ) ի վիճակի են սեքսով զբաղվել 8 ժամ «non-stop» ռեժիմով: Իսկ գերմանամկները այս կենդանիներին գերազանցում են. նրանք կարող են սեռական հարաբերություն ունենալ ժամում 50 անգամ:
Կենդանիների թագավոր համարվող առյուծները սեքսուալ կյանքում էլ ետ չեն մնում այլ կենդանիներից: Մասնագետները առյուծների մոտ ռեկորդ են արձանագրել. արու առյուծը 24 ժամվա ընթացքում ուղիղ 86 անգամ սեքս է արել, բայց՝ մի քանի «առյուծուհիների» հետ: Իհարկե, սա չի վերաբերում համատարած բոլոր արու առյուծներին: Ինչպես նշում են մասնագետները, այդ արուն, որին հետեւել են մի քանի օր, բավականին սիրառատ եւ հիպերսեքսուալ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031