Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շուրջ մեկ ամիս տեւած դադարից հետո վերադարձը կորտ նշեց վստահ հաղթանակով: Նա Մոնպելյեում մեկնարկած «Open Sud de France» մրցաշարում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց իսպանացի Մարսել Գրանոլյերային: Դրա համար ATP-ի վարկանիշային աղյուսակում 31-րդ տեղն զբաղեցնող 28-ամյա Նալբանդյանից պահանջվեց ընդամենը 1 ժամ 28 րոպե: