Սանկտ Պետերբուրգում ընթացող անցած դարասկզբի Ռուսաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում, որին մասնակցում են 155 շախմատիստներ, մեր հանրապետության երկու պատվիրակները արագ խաղի մրցաշարում տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հինգ տուրից հետո 4,5 միավորով Տկաչովի, Լաֆուենտեի, Վոլկովի, Վորոբյովի, Խիսմատուլինի եւ Դեմչենկոյի հետ միասին 4,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, նրանցից ետ է մնում կես միավորով: