Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Եվրոպայի ակումբային առաջնությունից հետո ընթացիկ վարկանիշով (2801,4) շրջանցեց նաեւ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին եւ այժմ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում ընթանում է երկրորդ հորիզոնականում: Լեւոնն ընդամենը 10,1 կետով է զիջում ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին: