Լրահոս
Օրվա լրահոսը

British Airways-Ը՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Բրիտանական ավիաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները պաշտպանել են օդանավակայաններում ուղեւորների ստուգման համակարգը պարզեցնելու անհրաժեշտության առնչությամբ հնչող պահանջները: Նրանք համարում են, որ Միացյալ Թագավորությունը պետք է ինքնուրույն սահմանի մարդկանց ստուգման ենթարկելու անհրաժեշտ կանոնները:
ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, ոլորտի ներկայացուցիչների այսօրինակ հայտարարությունները հաջորդել են բրիտանական British Airways խոշորագույն ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Բրոուտոնի համանման կոչին: Վերջինիս կարծիքով, Մեծ Բրիտանիան չպետք է ընդունի ԱՄՆ-ի սահմանած անվտանգության անհրաժեշտ կանոնները: Նախօրեին օդակայանների բրիտանական օպերատորների ընկերակցության ամենամյա համագումարում Բրոուտոնը քննադատել է ԱՄՆ-ի՝ ուղեւորների ստուգման համար սահմանած խիստ ռեժիմը եւ այն, որ Մեծ Բրիտանիան դրանք պետք է կատարի, որովհետեւ այդպես վարվում են Նահանգներում:
British Airways-ի ղեկավարը ուղեւորների ստուգման կանոններից շատերն «ավելորդություն» է համարել՝ շեշտելով, թե պետք է վերանայել մասնավորապես նոութբուքերի սկանավորումը կամ կոշիկներն անպայմանորեն հանելու կարգը: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը, սակայն, չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե օդակայաններում անվտանգության կանոնների վերանայում առայժմ չի ծրագրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել