Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՃԻՇՏ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ. ՆԱ ՇԱՆՏԱԺ ՉԻ ԱՐԵԼ

Հոկտեմբեր 28,2010 00:00

ՌԴ-ում Իրանի դեսպան Ռեզա Սաջիադին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Ցավոք, Ռուսաստանը Իրանի միջուկային ծրագրի համատեքստում սխալ է գործել՝ ընկնելով արեւմտյան քարոզչության ազդեցության տակ: Այսօր Իրանը օգնում է կանխել կովկասյան տարածաշրջանում ահաբեկչության տարածումն ու թմրանյութերի մաքսանենգությունը՝ Ռուսաստանում»: Իրանցի դիվանագետը նշել է, թե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ կապերի ընդլայնման Ռուսաստանի շահագրգռությունը բխում է այդ երկրի տնտեսական վիճակի հետ կապված անհանգստությամբ: «Մոսկվան կարծում է, որ եթե իրեն չհաջողվի բարելավել տնտեսական վիճակը, ապա կբախվի անվտանգության՝ ընդհուպ մինչեւ ապագայում առանձին հանրապետությունների ապաինտեգրացման խնդիրների հետ»,- Մոսկվայում Իրանի դեսպանի այս խոսքերը գնահատել են որպես ակնհայտ շանտաժ եւ դիվանագետի կողմից ոչ կոռեկտ հայտարարություն: ՌԴ ԱԳՆ-ում դիվանագետները դեսպանի հայտարարության մեջ նկատել են ակնարկ առ այն, որ եթե Ռուսաստանը շարունակի տարածություն պահել Իրանից, ապա վերջինը կդադարի ապահովել Ռուսաստանի կովկասյան սահմանների պաշտպանությունը: Իհարկե, Սաջիադին ի պատասխան շտապել է հայտարարել, թե իրեն ճիշտ չեն հասկացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել