Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Անկարայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի հնարավոր տեղակայման շուրջ բանակցությունները շարունակվում են: Չորեքշաբթի օրն այդ մասին, ըստ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալը: «Ներկայումս բանակցությունները չեն ավարտվել եւ շարունակվում են»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՀՊ համակարգերի համակարգված տեղակայման օգտին, ինչը ուղղված կլինի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովմանը:
Թուրքական իշխանություններն ավելի վաղ բազմիցս են հայտարարել, որ նախապատվությունը տալիս են ոչ թե ամերիկյան, այլ ՆԱՏՕ-ական համակարգերի տեղակայմանը: Ընդսմին, նրանք հերքում են պնդումները, թե Միացյալ Նահանգները հակահրթիռային վահանի տեղակայման հարցում Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում:
Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի հնարավոր տեղակայման հարցը քննարկվելու էր չորեքշաբթի օրը, այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ինչի մասին հաղորդել է թուրքական NTV-ն: Ակնկալվում է, որ Անկարայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ այդ խնդրի շուրջ բանակցությունները կավարտվեն նոյեմբերին՝ Պորտուգալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել