Ամերիկացի հայտնի ֆինանսական մագնատ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսը ամերիկյան կառավարությանը կոչ է արել «օրինականացնել մարիխուանան»:
The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում Սորոսը պնդում է, որ եթե ամերիկյան իշխանությունները սկսեն մարիխուանայի վաճառքից գոյացած գումարները հարկել եւ վերահսկել դրա օգտագործումը՝ կկարողանան միլիարդավոր դոլարներ տնտեսել, մինչդեռ հիմա այդ գումարները վատնվում են այդ թմրանյութի օգտագործումն արգելելու համար, ինչը, Սորոսի համոզմամբ՝ անհնարին է անել: Ներկայումս փոքր քանակությամբ մարիխուանա պահելու համար տարեկան ձերբակալվում է մոտ 75 հազար մարդ, իսկ դա կազմում է թմրանյութեր պահելու մեղադրանքով իրականացված ձերբակալությունների 40 տոկոսը: Սորոսի կարծիքով, պետք է ֆինանսական միջոցներ ներդնել ոչ թե մարիխուանայի տարածման դեմ պայքարելու, այլ՝ գրագիտության ուղղությամբ: Հենց այդ նպատակով էլ Սորոսը հանդես է եկել մարիխուանայի աճեցումն ու օգտագործումը օրինականացնող թիվ 19 օրինագծի աջակցության օգտին եւ պատրաստ է 1 մլն դոլար հատկացնել օրինագիծն ընդունելու նպատակով ստեղծված կոմիտեի գործունեության համար:
Հիշեցնենք, որ մարիխուանայի փոքր ծավալներով օգտագործումն ու արտադրությունն օրինականացնելու հարցը նոյեմբերին Կալիֆոռնիայում համընդհանուր քվեարկության է դրվելու: