Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ռուսներ ընդունում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Հոկտեմբեր 28,2010 00:00

Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պեր Էկլունդը, մեկնաբանելով ռուսական խոշորագույն հրատարակչություններից մեկի կողմից նոր՝ «Աշխարհի մեծ ունիվերսալ ատլասի» տպագրությունը, նկատել է. «Բոլորին են հայտնի Եվրամիության խիստ մոտեցումները Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում: Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանի տարածքի մասն են կազմում: Լավ է, որ դա արտացոլված է նաեւ ռուսական քարտեզներում: Դա բավականին հաճելի տեղեկություն է»:
Trend- ի մատուցմամբ, «Օլմա մեդիա գրուպ» ռուսական ընկերության հրատարակած քարտեզում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, որպես առանձին պետություններ, առանձնացված չեն եւ նշված են Վրաստանի կազմում: Այդ փաստի դեմ Մոսկվան բողոքել է: «Նոր մարդիկ» անունը կրող ռուսաստանյան համատարածաշրջանային երիտասարդական հասարակական կազմակերպությունը չորեքշաբթի օրը, ազգային քարտեզագրության կորպորացիայի շենքի մոտ բողոքի հանրահավաք է նախաձեռնել, որի համար որպես կարգախոս է ընտրվել՝ «Այն, ինչ հնարավոր չեղավ անել զենքով, արեցին աշխարհագրական քարտեզները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել