1997թ. բոստոնահայ Գեւորգ եւ Պերճուհի Ներսիսյանների բարեգործությամբ Իջեւանում կառուցվեց Ներսես Շնորհալի եկեղեցին: Այն Տավուշի մարզկենտրոնում գործող միակ եկեղեցին է: Ներկայումս եկեղեցու հետնամասում ընթանում է շենքի վերնամասի շինարարությունը: Այստեղ գործում է «Արեգակ» վարկային կազմակերպությունը: Լուսանկարում երեւում է, որ շենքի արդեն երրորդ հարկն է կառուցվում, իսկ տուֆակերտ եկեղեցին հազիվ մեկուկես հարկի բարձրություն ունի: