Երկու օր առաջ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մշակադաշտերից մեկը վարելիս՝ տրակտորի խոփի տակ է հայտնվել մարտական վիճակում գտնվող ավիացիոն արկ: Ահազանգով դեպքի վայր են հասել սակրավորները եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, արկը ոչ թե տեղափոխել, այլ տեղում պայթեցրել են:
Հիշեցնենք, որ Արշալույսի այս դաշտերում արդեն երկրորդ արկն է հայտնաբերվում, երկուսն էլ՝ վար անող տրակտորիստի կողմից, երկուսն էլ՝ մարտական վիճակում, երկուսն էլ՝ բարեբախտաբար չեն պայթում եւ զոհեր ու վիրավորներ չկան:
Արմավիրի մարզային փրկարարական ծառայության պետ, գնդապետ Գագիկ Մաղաքյանը այս առթիվ հիշեցրեց, որ Արշալույս գյուղի հիշյալ տարածքը 30-40-ական թվականներին եղել է ԽՍՀՄ կրակադաշտ՝ պոլիգոն, եւ չի բացառվում, որ ավիացիոն արկը պահպանված լինի հենց այդ տարիներից: