Լրահոս
Օրվա լրահոսը

Կարուսելի գործով

Հոկտեմբեր 28,2010 00:00

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել «Ուրախ ժամանց» ՍՊԸ տնօրեն Թորոս Ումրիկյանի նկատմամբ` մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կարուսելի վթարին առնչվող քրեական գործով: Հիշեցնենք, որ «Թայֆուն» կարուսելի վթարի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի հետաքննության արդյունքում պարզվել էր, որ «Թայֆուն» եւ մի շարք այլ ատրակցիոններ տեղադրվել էին ապօրինաբար: «Ուրախ ժամանցի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել սպառողների առողջության եւ կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար:
Հոկտեմբերի 20-ի դատական նիստում դատարանը՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, Թորոս Ումրիկյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի վճարման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել