Լրահոս
Օրվա լրահոսը

80 հազա՞ր, թե՞ 1,5 մլն

Հոկտեմբեր 28,2010 00:00

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանի արած այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 1,5 մլն-ի, նշել է. «Մեթոդոլոգիայի խնդիր է, թե ինչպես է հաշվառվել: Եթե սմարթֆոններով ինտերնետի օգտագործումը հաշվառենք, դա, իհարկե, 1,5 մլն է, բայց մենք, որպես երկիր, պետք է սմարթֆոններին չնայենք, այլ իրական ինտերնետ օգտագործողներին նայենք, որոնք օգտվում են DSL կամ օպտիկական կապից»: Կ. Վարդանյանի տվյալներով, այդ թիվը մոտ 80 հազար է: Նրա տեղեկացմամբ՝ հուլիսին կատարված հետազոտության համաձայն՝ Հայաստանում 40 հազար DSL կապ օգտագործող ունի «ԱրմենՏելը» եւ եւս այդքան՝ բոլոր մնացած ինտերնետ մատակարարները. «Այդ թիվը շատ փոքր է: Հասկանում եմ, որ նմանատիպ հայտարարությունները մի քիչ ռեկլամային բնույթ ունեն, բայց պետք է ճիշտն ասենք, որպեսզի կարողանանք 0-ական կետը ֆիքսել եւ աճել: Եթե այսպես հայտարարենք, որ 1,5 մլն է, կես տարի հետո էլ կդառնա 3 մլն, բնակչության քանակը կանցնի, եւ գործ անել պետք չի լինի»: Նշենք, որ Ս. Արաբաջյանը օրերս հայտարարել էր, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում լայնաշերտ ինտերնետ սպառողների թիվը գրեթե կեսով ավելացել է եւ շուրջ 70 հազարի փոխարեն այժմ գերազանցում է 160 հազարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել