Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոպարկը՝ մյուս տարի

Հոկտեմբեր 28,2010 00:00

Գյումրիի տեխնոպարկի կառուցման շինաշխատանքները կսկսվեն 2011թ.: Այս մասին երեկ խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հարցին: Ըստ tert.am-ի՝ ծնունդով գյումրեցի պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչ ընթացքի մեջ են Գյումրիի տեխնոպարկի կառուցման աշխատանքները: Երիցյանը տեղեկացրեց, որ Գյումրիի տեխնոպարկի համար կառավարության որոշմամբ հատկացվել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի քանդված շենքի տարածքը:
Նախարարը նաեւ նշեց, որ այժմ մշակվում է տեխնոպարկի մոդելը: Տարեվերջին այն կդրվի հանրային քննարկման, իսկ 2011–ից արդեն կսկսվի տեխնոպարկի շինարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել