Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագիրը հերիք չէ, նոտա է պետք

Հոկտեմբեր 28,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պարզաբանումը մեր թերթի հոկտեմբերի 27-ի՝ «Հայերի մեջ թող տեռորիստներ չփնտրեն» հոդվածի առնչությամբ: Հիշեցնենք, որ խոսքը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Միացյալ Թագավորության մուտքի վիզա տրամադրումը մերժելու մեջ է: «Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մուտքի արտոնագիր ստանալու բոլոր դիմումները քննվում են ըստ արժանիքների՝ հաշվի առնելով հանգամանքները եւ էմիգրացիոն օրենքները: Դեսպանատունը հստակ նշում է, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է տրամադրվեն Միացյալ Թագավորության վիզայի դիմումի հետ միասին: Այս դեպքում պարոն Աջապահյանը չի ներկայացրել Միացյալ Թագավորությունից ուղարկված օրիգինալ հրավերը եւ ԱԳՆ-ից նոտա՝ իր դիվանագիտական անձնագրի վերաբերյալ: Պարոն Աջապահյանը կարող է կրկին դիմել՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- նշված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ստացված պարզաբանման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել