Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ը՝ ԸՆԴԴԵՄ ՇՐՋԱԴԱՐՁԻ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ը հարգանքի տուրք մատուցեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Նրանք այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն եւ Եռաբլուր, ցավակցեցին զոհվածների հարազատներին: «Եվ «Միասնության» դեպքում, եւ մարտի 1-ին նախորդած ժամանակահատվածում մարդկանց մոտ հույս էր առաջացել դրական փոփոխությունների, սակայն հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը ոչնչացրեցին այդ հույսը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ այն զարգացումը, որի սկիզբը դրվեց 88-ին, այդ զարգացումից սրընթաց շեղում էր գնում, եւ 1998, 1999 թվականներին «Միասնությունը» փորձ արեց վերադարձնել երկիրը զարգացման արմատներին, սակայն 27-ի ոճրագործությունը կանխեց այդ շրջադարձը: Ավելին. «Ցավալի շրջադարձ էր լրիվ այլ կողմ, էական շեղման գնաց երկիրը այն ուղուց, որով պիտի գնայինք «Միասնության» պարագայում»,- «Ա1+»-ին ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա հաստատ համոզմամբ` 27-ը համաշխարհային ուժերի կազմակերպածն էր, նրանց, ում պետք չէր այն դրական շրջադարձը, որ սպասվում էր «Միասնության» իշխանության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել