Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Աստրախանում երեկ  հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ արդեն մեկ ամիս անց կողմերը համաձայնեցրած կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները: «Ներկայումս կան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ խնդիրներ, որոնք հետագայում խաղաղ համաձայնագրի հիմքում են լինելու: Այնուհանդերձ, մենք անցել ենք երկար ճանապարհ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ եթե կողմերը ավելի լավ աշխատեն առաջիկա ամսվա ընթացքում, ապա մինչեւ դեկտեմբերի 1-3-ը Աստանայում նախատեսված ԵԱՀԿ գագաթաժողովը՝ մենք կկարողանանք քննարկել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակը»,- ասել է Մեդվեդեւը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են Հռչակագիր, որով պարտավորվում են փոխանակել երկու երկրներում գտնվող ռազմագերիներին: «Փաստաթուղթը մարդասիրական է, սակայն շատ կարեւոր է, երբ հաշվի ենք առնում ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր առկա բարդ հարաբերությունները»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը: Ըստ նրա, հատուկ Հռչակագիրը կամրապնդի փոխվստահություն, ինչը թույլ կտա, որպեսզի անհապաղ իրենց երկրներ վերադարձվեն հայ եւ ադրբեջանցի ռազմագերիները, ինչպես նաեւ զոհվածների դիակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել