Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼՄ-Ն Է ԽԹԱՆԵԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ

Հոկտեմբեր 28,2010 00:00

ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ ՀՌԱՀ-ին ներկայացնելով իրենց մրցութային առաջարկը՝ նաեւ այսպես հիմնավորեց իրենց ընտրությունը Երեւանում երիտասարդական ուղղվածությամբ հեռարձակում իրականացնելու վերաբերյալ. «Մեզ ծանոթ է այդ գործը: Մենք առաջիններն ենք Հայաստանում, որ անցկացրել ենք թոք շոուներ, ուսխորհուրդների հետ ենք աշխատել: Այն ժամանակվա ուսանողները հիմի նախարարներ են՝ Աշոտյանը, ասենք, Շարմազանովը, որոնք փաստորեն պաշտոններ են զբաղեցնում: Իրենք մեր տաղավարներում ունեցել են բազմակարծության հնարավորություն եւ արտահայտել են իրենց մտքերը: Եվ դա գուցե խրախուսել է, գուցե ինչ-որ մի բանով խթանել է իրենց ապագան, որ իրենք կարողացել են հասնել ինչ-որ պաշտոնների կամ ինչ-որ կարիերայի՝ իրենց համար»:

Սակայն այս գործը շարունակելը մատնանշված միակ պատճառը չէր տվյալ ալիքն ընտրելու. «Մենք մտածում էինք՝ չենք ունենա մրցակից, որովհետեւ բոլորը ձգտում էին հանրապետության ծավալով սփռման հնարավորություն ունենալ: Բայց մեկ է՝ մենք ունեցանք մրցակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031