Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐՈՏԻԿ ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Էրոտիկ տեսարաններով «Իմ ներսի անձայն գետը» ֆիլմը, որը Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել, կներկայացվի դեկտեմբերի 6-12-ը տեղի ունենալիք Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ֆիլմի հեղինակ, հոգեբույժ Մուսթաֆա Սերքան Էրոզը ֆիլմում ներկայացրել է իր հիվանդների կյանքի իրական պատմությունները։ Սկանդալային ֆիլմը նկարահանվել է նախորդ տարի, ընդամենը 5 շաբաթվա ընթացքում, ու չնայած նկարահանման կարճ ժամկետին, հոգեբույժ-կինոռեժիսորը համոզված է, որ հրաշալի ֆիլմ է ստացվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել