Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԵԼԵՆ ՄԻՆԻ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ ԿՐԵԼԸ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Իտալիայի Կաստելամարե-դի-Ստաբիա ծովափնյա քաղաքի իշխանությունները ծրագրում են արգելել մինի կիսաշրջազգեստի եւ այլ բաց հագուստ կրելը: Հագուստի նոր մտցված ստանդարտները խախտողներին սպառնում է տուգանք 35-696 դոլարի չափով: Այդպիսով՝ նոր Dress-code-ը լիովին կբացառի ոչ միայն մինի կիսաշրջազգեստները, այլեւ գոտկատեղից ցածր ջինսերը, ինչպես նաեւ թափանցիկ հագուստները: «Նոր ոճի» նախաձեռնողը քաղաքապետ Լուիջի Բոբիոն է, ով մտադիր է հետապնդել քաղաքի բոլոր բնակիչներին եւ հյուրերին, ովքեր կհամալրեն «աղմկոտների, անհնազանդների, ինչպես նաեւ քաղաքի բարոյական տեսքը խախտողների» շարքերը: Այս մասին հաղորդում է Daysru.com-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել