Tert.am-ը տեղեկացնում է, որ ֆուտբո լային լեգենդ դարձած գուշակ՝ Պաուլ անունով ութոտնուկը սատկել է: Կենդանին 2010 թ. աշխարհի առաջնության ողջ ընթացքում իր հեղինակությամբ ամենեւին չէր զիջում ՀԱՀ-ի խաղադաշտերում հանդես եկող եւ ոչ մի ազգային հավաքականի կամ ֆուտբոլային գերաստղի: Նրա ճշգրիտ կանխատեսումների համար արգենտինացի ֆուտբոլասերները խոստացել էին նրանից ապուր պատրաստել, բրազիլացիները՝ անիծեցին, իսկ հոլանդացիների համար ութոտնուկը ազգային հերոս դարձավ: Այս ամենի արդյունքում Գերմանիայի «Sea Life» ակվարիումի մոտ անգամ անձնական թիկնապահ էր կարգվել: