Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաշտոցը» պահանջում է

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Մաշտոց» միավորման անդամ Գարեգին Ղազարյանը՝ «Առաջին ընթերցմամբ ընդունված» համարվող «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, անօրինական լինելու հիմքերով, չեղյալ համարելու եւ հետս կոչելու, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Սովորողների ընդունելության» գործող կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու պահանջների մասին հայցով: Նա նաեւ նամակով դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին: Սերժ Սարգսյանին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Հիշեցնելով եւ վերադարձնելով Ձեզ Ձեր իսկ հենասյունային կարգակոչը, որ բարձրաձայնել եք հայոց նոր պատմության ամենափառահեղ հաղթանակների տարում (1993թ.), երբ նախ ԼՂՀ, ապաեւ ՀՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարն էիք. «Սերնդի մեջ պետք է նժդեհականություն քարոզել: Նժդեհ» (Հրաչյա Մաթեւոսյան, «Խաչքար Հայաստան», Եր., 2002 թ., էջ 144), հիշեցնելով եւ վերակարեւորելով հայոց լեզվի անփոխարինելի, անժամանցելի, անսահմանափակելի, անմրցակից դերը, տեղն ու նշանակությունը հայապահպանության, ուստիեւ՝ հայաստանապահպանության, արցախապահպանության, սփյուռքապահպանության ու զուգընթաց հայրենադարձության, ի վերջո՝ համազգային միասնության ապահովման հիմնագործերում, հիշեցնելով եւ վերաարժեւորելով Ձեր իսկ ազգահոգ հղացքով ՀՀ սփյուռքի նախարարության հիմնումը՝ սփյուռքում հայերենափայփայման գերակայության պատմատրամաբանական շեշտադրմամբ, հիշեցնելով եւ վերաողջունելով հարեւան հանրապետությանը Ձեր ուղղած` Ջավախքում հայերենը տարածաշրջանային լեզու հռչակելու հորդորը, խնդրելով գերխնդրում եմ՝ սկզբունքորեն եւ մեկընդմիշտ հրաժարվել սերունդներ կործանելիք որեւէ օտարալեզու ուսումնահաստատություն հայի «համար» երբեւէ, որեւէ, ինչպեսեւէ «բացելու» հիրավի «րպՉպՐ»-ագար, սեւօրաբեր, սեւորեն սեւեռուն սնագաղափարից՝ ինքնին ներհակադիր (ամբիվալենտ) եւ երկփեղկիչ, ըստ այսմ՝ հետս կոչել (հետ վերցնել) տալ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հոռեհռչակ օրինագծերը…»: Այս եւ այլ առաջարկություններ պարունակող նամակի տակ ստորագրված է՝ գերխնդրարկու՝ Գ. Ղազարյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել