Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԻԹԻՆ ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱ՞Ն Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հոկտեմբեր 27,2010 00:00

Հայիթիի նախագահ Ռենե Պրեւալը համոզված է, որ իր գլխավորած երկիրը ենթարկվել է իսկական բիոլոգիական հարձակման, որի նպատակը առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակը վերջնականապես ապակայունացնելն է:

Հենց դրանով է նա բացատրում երկրի տարածքում մոլեգնող խոլերայի համաճարակը: Newsru-ի ի մատուցմամբ, Հայիթիի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են խուսփելու համար՝ համաճարակի սարսափազդու տերմինն օգտագործելուց, թեեւ տեղի դիահերձարաններից մահվան մասին ստացվող ամփոփագրերը գործնականում իրավիճակն ավելի բարվոք ներկայացնելու տեղ չեն թողնում: Վերջին տվյալներով՝ խոլերայից մահացել է 259 մարդ, արձանագրվել է այդ հիվանդության 3500 վարակակիր:

Մտավախություն կա, որ համաճարակին կարող են զոհ գնալ ոչ թե հարյուրավոր, այլ՝ հազարավոր մարդիկ, որովհետեւ Հայիթին վարակվել է խոլերայի ամենավտանգավոր տեսակով, որը երեք ժամ անց կարող է մարդուն մահվան հասցնել, եթե օրգանիզմում հայտնվելուց հետո վարակվածին որակյալ բուժօգնություն չցուցաբերվի:

Հայիթիի նախագահի կարծիքով, վարակը երկրի տարածք է «ներմուծվել» դրսից: Նա «բացարձակապես անպատասխանատու» ձեւակերպմամբ է որակել հայտարարություններն այն մասին, թե վարակը ծնվել է երկրի տարածքում: Այսպես, նույն կղզում գտնվող Հայիթիի հարեւան Դոմինիկյան Հանրապետությունում առայժմ խոլերայի որեւէ դեպք չի արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել