Reuters-ի փոխանցմամբ, Ինդոնեզիայի իշխանությունները երեքշաբթի հաղորդել են, թե Սումարտայի մերձափնյա բնակավայրերում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամիների արդյունքում ինդոնեզական Բետու Մոնգա գյուղում առնվազն 160 բնակիչ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ, անհայտ կորել են:
Երկուշաբթի օրը, Հարավային Պագայ կղզուց դեպի արեւմուտք ընկած հատվածում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժը ոչնչացրել է այդ գյուղի շինությունների մեծ մասը: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ այդ գյուղի 200 բնակիչներից հնարավոր է եղել գտնել միայն 40-ին, իսկ 160-ին գտնել դեռեւս չի հաջողվում:
Հիշեցնենք, որ 2004թ. դեկտեմբերին, Սումատրայի ափերի մոտ տեղի ունեցած 9 բալանոց ստորգետնյա ցնցումները 226 հազար մարդու կյանք խլեցին՝ դառնալով այդ երկրի պատմության մեջ մարդկային կյանքերի առումով ամենակորստաբերը: