Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբեր 27,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ օրը երեկոյան Արագածոտնի մարզում՝ Ոսկեհատ-Լեռնամերձ ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ՏՕ 575 պետհամարանիշի եւ «Օպել Օմեգա» մակնիշի 22 ՏԼ 754 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրայի» ուղեւոր՝ 1962 թ. ծնված Իսկուհի Կակոյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ՝ 1969 թ. ծնված Վազիր, 1973 թ. ծնված Խաթում եւ 1966 թ. ծնված Մրազ Խուդոյանները տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Վ. Խուդոյանը եւ Խ. Խուդոյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Մ. Խուդոյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել