Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՅՈՄ ՅՈՒԺՆԻՆ»՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Երեք ամիս է՝ ինչ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների «լավ տղաների» դերերը կերպավորած Արտյոմ Առաքելյանը (հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով): Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում», նա կասկածվում էր հայտնի մարդկանցից գումարներ վերցնելու եւ այն չվերադարձնելու մեջ: Երեկ մեր զրույցի ժամանակ Ա. Առաքելյանն ասաց, որ իր փաստաբանը Վահագն Հայրապետյանն է եւ որ գումարի մի մասը վերադարձրել է տուժողներին՝ դատավարությունը դեռ չսկսված:

Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել