Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռը թողեց անփոփոխ

Հոկտեմբեր 27,2010 00:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հունիսի 9-ի վճիռը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. հունիսի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին ու Միսաք Յախշիբեկյանին արդարացրեց, իսկ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման:

«Այսպիսով, Ժոզեֆ Կարայանն իրեն վերագրվող հանցանքի մեջ մեկ անգամ եւս ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց: Եթե դատախազությունը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնի, բնականաբար, մենք էլ պատասխան կներկայացնենք»,- տեղեկացրեց Ժ. Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Շուրջ 10 ամիս կալանավորված Ժոզեֆ Կարայանն այդ օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ Կարայանը մեղադրվում էր կաշառք ստանալու համար, այն էլ մի վկայի ցուցմունքով, ով Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարել էր, թե գումար է տվել Կարայանին, որպեսզի նա այն փոխանցի ամբիոնի վարիչ Մխիթարյանին, մեկ այլ դասախոսի՝ այս գործով համաներմամբ ազատ արձակված Հովհաննես Արաբյանի կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել