Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՎՈՒՆՈՒ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՏՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 27,2010 00:00

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է Շիրակի մարզի Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հարությունյանը 2008թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2009թ. դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն: 2008-2009 եւ 2009-2010 ուսումնական տարիների ընթացքում «ՀՀ ԿԳՆ ԾԻԳ պետական հիմնարկի դասագրքերի շրջանառու հիմնադրամի» կողմից դպրոցին հատկացված դասագրքերի դիմաց աշակերտներից հավաքված գումարներից համապատասխանաբար ստացել է 190000 եւ 270000 դրամ գումար: Ըստ նախաքննության՝ գումարները գործադիր տնօրենը չի մուտքագրել հիշյալ հիմնադրամի հաշվին եւ յուրացրել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել