Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն

Հոկտեմբեր 26,2010 00:00

Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար

\"\"

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը.
Հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը յոթ օրից, կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները:
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, սկսված է: Կարեւորը ոչ թե գումարն է, այլ Ձեր մասնակցությունը, որը Ձեր քվեն է Ժողովրդական ալիքի՝ Ձեր հեռուստաընկերության համար:
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար:
Հավաքված գումարների մասին տվյալներն ու հավաստագրերը պետք է ներկայացվեն մրցութային փաթեթի բացման ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հայցով՝ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման վերաբերյալ Եվրադատարանի 2 տարի առաջ կայացրած վճիռը վերջապես կարող է ի կատար ածվել, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթը լինի ազատ, արդար եւ թափանցիկ:
Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը իշխանություններից պահանջող հեռուստաընկերություն, պարզ կդառնա այդ օրը:
«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել վերստին եթեր վերադառնալու՝ հակառակ 2002թ. ապրիլի 2-ից մինչ օրս 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժված լինելու փաստի:
«Ա1+»-ը մասնակցում է լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի արտոնագրի մրցույթին՝ որպես ծանրակշիռ փաստարկ ունենալով շուրջ 20 տարվա աշխատանքային փորձը, վարկանիշը, Եվրադատարանի վճիռը, ինչպես նաեւ հանրության աջակցությունը:
Հանրությունն աջակցում է «Ա1+»-ին՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, 2001-2007թթ. ՀՌԱՀ անդամ, մշակույթի նախկին փոխնախարար, արձակագիր Կարինե Խոդիկյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ի պաշտպանություն ազատ խոսքի եւ Հայաստանում ժողովրդական հեռուստաալիք ունենալու՝ բացվել է հաշվեհամար: Աշխարհի ցանկացած անկյունից յուրաքանչյուր ոք կարող է դրամական փոխանցում կատարել, ինչը կհամարվի «Ա1+»-ի վերաբացման հայտի օգտին ծանրակշիռ քվե:
Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն: Գումարը կարող է լինել նույնիսկ խորհրդանշական, կարեւորը Ձեր մասնակցությունն է:
Ստորեւ ներկայացնում ենք հաշվեհամարը.

Դրամով փոխանցումների
դեպքում
«Առեքսիմբանկ-
Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ
«Մելտեքս» ՍՊԸ
AMD – Հ/Հ 23800-
01250350100

Եվրոյով փոխանցումների
դեպքում
Intermediary Bank
DEUTSCHE BANK AG
FRANKFURT/MAIN,
GERMANY
SWIFT: DEUTDEFF
Acc. No. DE
42500700100947722500
Beneficiary Bank
CJSC «AREXIMBANK-
GAZPROMBANK GROUP»
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary «Meltex» LTD
23800-01250350149

Դոլարով փոխանցումների
դեպքում
Intermediary Bank
DEUTSCHE BANK TRUST
COMPANY AMERICAS,
NEW YORK, USA
SWIFT: BKTRUS33
ABA: 021001033
Beneficiary Bank
CJSC «AREXIMBANK-
GAZPROMBANK GROUP»
Yerevan, Armenia
SWIFT: RKASAM22
Beneficiary «Meltex» LTD
23800-01250350101

Ռուսական ռուբլիով

փոխանցումների դեպքում

Банк-посредник ГПБ  (ОАО)

Москва, РФ

К/с 30101810200000000823

БИК 044525823

ИНН 7744001497

SWIFT: GAZPRUMMXXX

Банк-получателя

ЗАО “АРЭКСИМБАНК-

ГРУППА

ГАЗПРОМБАНКА”

Ереван, РА

SWIFT: RKASAM22

Корреспондентский счет в ГПБ (ОАО)

Nо. 30111810700000005936

Получатель “Мелтекс” ООО

23800- 01250350158

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել