Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԿԱԻՆ՝ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՈՒՏԵԼԻՔԻ ՄԵՋ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հայտնաբերել է, որ իր ծանոթները՝ Three Dog Night խմբի երաժիշտները, իրեն կասկածելի ծառայություն են մատուցել։ Պարզվում է, որ զվարճանքի սիրահար ընկերները Ջոնի ուտելիքի մեջ կոկաին են լցրել, որպեսզի երգիչը երեկույթի ժամանակ հյուրերին ավելի երկար զվարճացնի։ Ջոնն ինքը, երեւում է, այնքան էլ չի տխրել. «Ես փողոց դուրս եկա առավոտյան 08:30 եւ մտածեցի, որ առաջին անգամ է, որ այդքան ուշ եմ տուն գնում եւ այդքան լավ եմ ինձ զգում։ Շատ տարօրինակ զգացողություն էր։ Երեկոյան այդ սրիկաները զանգեցին եւ խոստովանեցին իրենց հանցանքը»,- կատակելով ասել է երգիչը:
ԲԱՑՎԵԼ Է «ՄԵՐԿ» ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑ
Մերկ վարսավիրանոցից օգտվելու արժեքը 14 եվրո է. եւս 50 եվրո պետք է վճարել գլխի յուրահատուկ լվացման ու անմոռանալի մերսման համար: Գեղեցկության այս անսովոր սրահը բացվել է Սիդնեյում: Նորաբաց վարսավիրանոցում աղջիկներին աշխատանքի են ընդունել պայմանով, որ նրանք հաճախորդների գլուխը կլվանան, նրանց մազերը կկտրեն ու կսանրեն՝ մերկ վիճակում: Սրահն այնքան ժողովրդականություն է վայելել, որ դրա մասին խոսում են ամբողջ երկրում, իսկ հաճախորդները օրեր առաջ են ժամ վերցնում՝ յուրահատուկ վարսավիրանոցի ծառայություններից օգտվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել