Ինչպես «Արմինֆոյի» փոխանցմամբ երեկ լրագրողներին հաղորդել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը, աշխարհահռչակ օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: «Առաջին բաժնում կհնչեն հայտնի օպերային արիաներ, երկրորդում՝ հանրածանոթ երգեր, այդ թվում՝ նեապոլիտանական ստեղծագործություններ»,- հաղորդել է Ռոստոմյանը: Նրա խոսքով, տենորի համերգի դիրիժորը կլինի Իսրայել Գուրսկին: Երգչի հետ միասին ելույթ կունենա նաեւ հանրահայտ երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Աննա Մարիա Մարտինեզը: