Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկա»-ի աղջիկները Եվրոպայում երրորդն են

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"«Mika Yerevan» աղջիկների քառյակը, Պլովդիվում եզրագիծը հատած շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթանակ տանելով «Lokomotiv 2000»-ի նկատմամբ, արժանացավ բրոնզե մեդալի: Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը յոթ տուրում վաստակեցին թիմային 9,0 եւ անհատական 18,0 միավոր: Ցավոք, պայքարը գերազանց սկսած եւ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում ընթացող մեր տղաները վերջին երկու տուրերում պարտություն կրեցին, ինչի պատճառով 9,0 թիմային եւ 26,5 անհատական միավորով 49 ակումբների պայքարում նահանջեցին 11-րդ հորիզոնական:
Սակայն մեր շախմատիստներից հինգը անհատական պայքարում մեդալներ նվաճեցին: Տղաներից Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքը ցույց տվեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկած գրոսմայստերների մեջ: Նա վեց հանդիպումում վաստակելով 4,5 միավոր՝ արժանացել է ոսկե մեդալի, իսկ Զավեն Անդրիասյանը (վեցերորդ խաղատախտակ) հինգ հնարավորից 4,0 միավորով ճանաչվել է երրորդը: Առավել հաջող են հանդես եկել բոլոր յոթ տուրերին մասնակցած մեր աղջիկներից երեքը: Լիլիթ Գալոյանը (5,0 միավոր) հավասարը չի ունեցել չորրորդ խաղատախտակի առջեւ, իսկ Հարիկա Դրոնավալին (երկրորդ խաղատախտակ) եւ Լիլիթ Մկրտչյանը (երրորդ խաղատախտակ) նույնպես 5,0-ական միավորով գրավել են երկրորդ տեղեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել