Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իրոք, Իրանից կանխիկ որոշակի գումար է ստացել: Ընդսմին, Քարզայը շեշտել է, թե դա ընդամենը բարեկամական երկրի կողմից ֆինանսական օգնություն է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան New York Times թերթը հաղորդել էր, թե Աֆղանստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ումար Դաուդձեյը Իրանից պարբերաբար միլիոնների հասնող դոլար է ստացել՝ Թեհրանի շահերը առաջ մղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել